00:00:00

«Վանաձոր» ՔԿՀ–ի տարածքում մարիխուանային նմանվող զանգված են հայտնաբերել

12:47, 23 հունվար 2023 Իրավական

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կառույցի հիմնական պատի և բնակելի մասնաշենքի միջնամասում հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգված։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Հունվարի 21-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, «Վանաձոր» ՔԿՀ ծառայողները տեղանքի զննություն են իրականացրել` իրացնելով նույն հիմնարկի օպերատիվ բաժնում ստացված տեղեկությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։

 

Տեղազննության արդյունքում նշված տարածքից հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,1 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր