00:00:00

Տավուշի մարզում տրվեց Պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը

16:25, 21 հունվար 2023 Հասարակություն

Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Տավուշի մարզում տրվեց Պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը:

Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից, միջոցառմանը ներկա էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ այլ պաշտոնատար անձինք։

Վարչապետն իր խոսքում բարի երթ մաղթեց պարեկներին և իր խոսքում նշեց, որ ոչ մի պարագայում կաշառք չվերցնեն, որովհետև կոռուպցիան է, որ քայքայում է պետության հիմքերը։ Նա նաև շեշտեց, որ իրավազանց քաղաքացուն կարգի հրավիրելով կամ նրա նկատմամբ վարչական տույժ կիրառելով, պարեկները գիտակցեն, որ ոչ թե վատություն, այլ լավություն են անում հասարակությանն ու տվյալ քաղաքացուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր