Հունվարի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Հրշեջ-փրկարարական ջոկատներից դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ փրկարարները տարհանել են 20 բնակչի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։55-ին։