00:00:00

«Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողները ակցիա են անում Քննչական կոմիտեի դիմաց

12:38, 20 հունվար 2023 Հասարակություն

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 20-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Նրանք բողոքում են, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպի դեպքով քննությունը շատ դանդաղ ընթացք ունի, առերեսումները կասեցվել են

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր