Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով կա 15 զոհ, երեք վիրավոր։
Նախնական տեղեկություններով, վաշտի կացարանում հրդեհը վառարանից է առաջացել։ Զոհված զոինվորներից Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքից էր։ Պավլիկը տան միակ տղան էր, ունի մեկ քույր։ Բանակ զորակոչվել էր 2022-ի ամռանը:
Նշենք, որ համացանցում տարածվել են զոհված զինվորների անունները։
Մանուկյան Արամ Արսենի
Ներսիսյան Վոլոդյա Մհերի
Մարտիրոսյան Գոռ Դավիթի
Ասրյան Ռոստոմ Արայիկի
Համբարյան Մուշեղ Վահագնի
Ղարիբյան Տարոն Սեդրակի
Աբազյան Պավլիկ Վարդանի
Սարգսյան Դավիթ Նորայրի
Գրիգորյան Հրաչյա Կարենի
Ավագյան Նարեկ Ռոբերտի
Բարսեղյան Գագիկ Արմանի
Դումիկյան Միշա Կարենի
Կիրակոսյան Հայկ Գաբրիելի
Գևորկով Սերգեյ Կարենի
Դավթյան Համլետ Սպարտակի