00:00:00

Ուժային կառույցներում խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոնները. Վահագն Խաչատուրյան

13:25, 19 հունվար 2023 Հասարակություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Զորամասի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների ընտանիքներին:

«Սրտի մեծ ցավով տեղեկացա Պաշտպանության նախարարության N զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին, որի զոհ են դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ:

Ցավակցություններս եմ հղում և վշտակցում մահացած զինծառայողների ծնողներին ու հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է, և ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն այսօրինակ պատահարներն ի սպառ բացառելու համար:

Մեկ անգամ ևս խորին ցավակցություններս եմ հայտնում մահացածների հարազատներին և կիսում ծանր կորստյան վիշտը»,-ասված է նախագահի խոսքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր