Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով կա 15 զոհ, երեք վիրավոր։
Նախնական տեղեկություններով, վաշտի կացարանում հրդեհը վառարանից է առաջացել։ Զոհված զինվորներից Համլետ Դավթյանը 20 տարեկան էր` Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից։ Այս տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեցին Մարտունու համայնքապետարանից։ Համլետ Դավթյանը միակողմանի ծնողազուրկ էր։ Տան միակ որդին էր, ուներ երկու ավագ քույր։ Համլետ Դավթյանը բանակ զորակոչվել էր 2022 թվականին։
Նշենք, որ համացանցում տարածվել են զոհված զինվորների անունները։
Մանուկյան Արամ Արսենի
Ներսիսյան Վոլոդյա Մհերի
Մարտիրոսյան Գոռ Դավիթի
Ասրյան Ռոստոմ Արայիկի
Համբարյան Մուշեղ Վահագնի
Ղարիբյան Տարոն Սեդրակի
Աբազյան Պավլիկ Վարդանի
Սարգսյան Դավիթ Նորայրի
Գրիգորյան Հրաչյա Կարենի
Ավագյան Նարեկ Ռոբերտի
Բարսեղյան Գագիկ Արմանի
Դումիկյան Միշա Կարենի
Կիրակոսյան Հայկ Գաբրիելի
Գևորկով Սերգեյ Կարենի
Դավթյան Համլետ Սպարտակի