00:00:00

Զոհված Արամ Մանուկյանը Վանաձորից էր․ մեկ ամսից զորացրվելու էր (լուսանկարներ)

12:27, 19 հունվար 2023 Հասարակություն

Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Հրդեհի հետևանքով կա 15 զոհ, երեք վիրավոր։

Նախնական տեղեկություններով, վաշտի կացարանում հրդեհը վառարանից է առաջացել։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինվորներից Արամ Մանուկյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից էր։ Բանակ զորակոչվել էր 2021 թվականին։ Հաջորդ ամիս զորացրվելու էր։ Արամ Մանուկյանը սովորել է Վանաձորի թիվ 27 դպրոցում։

 

Համացանցում  տարածվել են զոհված զինվորների անունները։

Մանուկյան Արամ Արսենի

Ներսիսյան Վոլոդյա Մհերի

Մարտիրոսյան Գոռ Դավիթի

Ասրյան Ռոստոմ Արայիկի

Համբարյան Մուշեղ Վահագնի

Ղարիբյան Տարոն Սեդրակի

Աբազյան Պավլիկ Վարդանի

Սարգսյան Դավիթ Նորայրի

Գրիգորյան Հրաչյա Կարենի

Ավագյան Նարեկ Ռոբերտի

Բարսեղյան Գագիկ Արմանի

Դումիկյան Միշա Կարենի

Կիրակոսյան Հայկ Գաբրիելի

Գևորկով Սերգեյ Կարենի

Դավթյան Համլետ Սպարտակի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր