Վիրահատվել է Իշխան Սաղաթելյանը:
YerevanLive-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 17-ին, Երևանի ԲԿ-ներից մեկում վիրահատվել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Բժիշկների գնահատմամբ՝ վիրահատությունն անցել է բարեհաջող։
Այսօր Սաղաթելյանը դուրս է գրվել հիվանդանոցից, այժմ տանն է, սակայն դեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո։