Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 17-ին, ժամը 17:42-ին ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ և մեկ տուժած