ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը այսօր փակ կլինի, այս մասին տեղեկանում ենք հետևելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջին։
Դեսպանատունը փակ է Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ։
Ինչպես հայտնում են դեսպանատնից՝ այսօր Միացյալ Նահանգները հարգանքի տուրք է մատուցում քաղաքացիական իրավունքների առաջատար այս գործչին, որն օգնեց փոխել պատմության ընթացքը ոչ բռնի պայքարի ճանապարհով։