Հունվարի 15-ին, ժամը 22։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1972 թ․), «BMW» (վարորդ՝ Մ․ Ռ․), «Nissan Murano» (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1993 թ․), «Kia Forte» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1995 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Զ․ Ա․-ին (ծնված 1976 թ․), ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
«BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Ա․-ին տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։