Լոռու մարզի Դեբետ գյուղի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից 20-ամյա Գոռ Նազլուխանյանի մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ: Գոռը բուժման մեկ փուլ անցել է Հայաստանում, սակայն հիվանդությունը նորից է կրկնվել, բժիշկները խորհուրդ են տվել հնարավորինս շուտ մեկնել արտասահման բուժում ստանալու համար:
Գոռի մայրը` Սուսան Պողոսյանը պատմեց, որ Գոռը դեռ բանակում ծառայելու ժամանակ է իրեն վատ զգացել, սակայն հիվանդության մասին հետո են իմացել:
«Մենք դիմեցինք պաշտպանության նախարարություն, կառավարություն, իրար վրա գցեցին, ասեցին` «Սիթի օֆ սմայլ»,- ը պետք է ֆինանսավորի, իսկ «Սիթի օֆ սմայլ»-ից էլ ասում են, որ պատերազմի մասնակից է, իրենք են պարտավոր օգնել: Մենք առաջին երեք ամիսը մեր միջոցներով ենք բուժվել, մինչեւ զորացրվեց, այդ ժամանակ «Սիթի օֆ սմայլ»-ը սկսեց օգնել»,- պատմեց մայրը:
Գոռի մայրն ասաց, որ մի քանի բժշկական կենտրոններ են դիմել, կմեկնեն այնտեղ, որտեղ հնարավոր կլինի փոխպատվաստում անել:
Տիկին Սուսանի հետ կարող եք կկապվել հետեւյալ հեռախոսահամարով` 093044119:
Քարտի համարը 4355053922577145՝ Ակբա բանկ, Սուսան Պողոսյան։