Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թեհրան։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է քաղաքապետի որոշումից։
Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն Արմեն Գալջյանը, Դավիթ Խաժակյանը, Արմեն Ներսիսյանը, Դավիթ Գևորգյանը, Զարուհի Համազասպյանը, Հովհաննես Նիկողոսյանը, Օֆելյա Սիմոնյանը, Տիգրան Ասատրյանը և Խաչիկ Մկրտչյանը։
Պատվիրակությունը Թեհրանում կգտնվի հունվարի 17–ից 19–ը։