Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը, ինչի առթիվ Արցախի թեմում տոնական պատարագ է մատուցվել սրբի անունը կրող եկեղեցիներում:
Այս օրը ուխտի օր է համարվում Նորշեն գյուղի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու համար, որտեղ թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ և ձեռամբ արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի Սուրբ Պատարագ է մատուցվել:
Պատարագին մասնակից էին տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սերովբե քահանա Պատվականյանը, ինչպես նաև թեմի մյուս մեր բարեկրոն հոգևորականները: Պատարագին իրենց ներկայությունն են բերել գյուղի հավատավոր ժողովուրդը, Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած ուխտավորներ, ինչպես նաև կիրակնօրյա դպրոցի սաները:
Հավարտ պատարագի մատուցվել է մատաղ և բաժանվել ժողովրդին: