00:00:00

30-ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե սյանն ու մի քանի պտույտ շրջվել․ կան վիրավորներ

15:04, 14 հունվար 2023 Պատահարներ

Երեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդան Հ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գանձակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Հ․-ն և նրա ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 12-ամյա Գևորգ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր