Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Գուրգեն Մ-ն իր վարած Mercedes մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79 կմ-ին՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ավտոմեքենան բարձված է եղել «Բելազ» մակնիշի ավտոմեքենաների համար նախատեսված անվադողերով։