Երեւանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքում համալրում է եղել: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Բարերարներ, հայր եւ որդիներ Առաքելյանները այգուն նվիրաբերել են ամուրյան վագրի առանձնյակ: Կենդանին 7 տարեկան է: Այգում անցնելու է կարանտինային շրջան եւ ազատավանդակի վերակառուցումից հետո միանալու է վագրերի ընտանիքին»,– ասված է հաղորդագրությունում։