Հունվարի 12-ին՝ ժամը 10:32-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծի մոտակայքում այրվում է տնակ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս քաղաքի Ռանչպարի խճուղում գտնվող տնակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12։53-ին։ Այրվել են տնակը՝ գույքով (մոտ 27 քմ) և հարակից շինության արտաքին պատը (մոտ 70 քմ):