Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առեւտրի կենտրոնի դիմաց կայանած «օպել» մակնիշի ավտոմեքենան պայթել է։ Բարեբախտաբար զոհեր չկան։ Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տեղեկությունների համաձայն պայթյունն առաջացել է գազաբալոնից։