Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին վերականգնվել Է երթևեկությունը կցորդով և կիսակցորդով մեքենաների համար, հաղորդել Է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը, փոխանցում է Sputnik գործակալության վրացական ծառայությանը:
Ըստ աղղբյուրի՝ Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում երթևեկությունը իրականացվելու Է առանց դադարի՝ միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով։ Կցորդով և կիսակցորդով մեքենաների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը թունելներում կիրականացվի միակողմանի կարգով։ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին՝ Ռազմավիրական ճանապարհն, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը և Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: