Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել ներքին գործերի նախարար: Այս մասին հայտնում են նախագահականից։
Ավելի վաղ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-461-Ն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե ՂԱԶԱՐՅԱՆը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Միաժամանակ վարչապետի առաջարկությամբ Արամ Հովհաննիսյանն ու Կամո Ցուցուլյանն էլ ազատվել են ոստիկանապետի տեղակալի պաշտոնից։