00:00:00

Արիաննա Հովսեփյանը դիմել է Վահե Ղազարյանին. ինչ է կատարվել

17:21, 09 հունվար 2023 Հասարակություն

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին

NEWSPRESS.am լրատվական կայքի

հիմնադիր-տնօրեն

Արիանա Հովսեփյանի կողմից

 

ԴԻՄՈՒՄ

 

Ես՝ հանդիսանալով Հայաստանում գործող NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրենը, բազմիցս ենթարկվել եմ քաղաքական հետապնդումների՝ ինչպես գործող իշխանության, այնպես էլ ընդդիմության Ձեզ հայտնի գործիչների կողմից: Հետապնդման հերթական փորձն այս անգամ ուղղված է իմ կողմից հիմնադրված լրատվական կայքին: 

NEWSPRESS.am կայքի ֆեյսբուքյան էջը, որն ունի ավելի քան 40 հազար հետևորդ, օրվա ընթացքում դադարել է առհասարակ գոյություն ունենալուց, այլ խոսքով՝ ենթարկվել է հարձակման ինչ-ինչ քաղաքական շրջանակների կողմից կամ պատվերով: 

Կարծում եմ՝ առկա է համակարգչային համակարգի և համակարգչային  տվյալների անվտանգության դեմ ուղղված հանցագործություն:

Այսպիսով, դիմում եմ Ձեզ, միաժամանակ խնդրում և պահանջում բացահայտել խոսքի ազատության դեմ ուղղված այս հանցագործությունը: Ուզում եմ հիշեցնել, որ հենց այս իշխանություններն են Հայաստանը հռչակել խոսքի ազատության բաստիոն, բայց, փաստորեն, հենց այս իշխանության օրոք է մամուլը դարձել ամենախոցելի օղակներից մեկը: 

Հույս եմ հայտնում, որ անձամբ ձեռնամուխ կլինեք այս՝ կրկնակի հանցագործության բացահայտմանը՝ վեր դասելով Ձեր զինվորական պատիվն ամեն տեսակ քաղաքական խարդավանքներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր