Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ Հայաստանն այս պահին գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվության շրջանում։
Հանրապետությունում հիմնականում շրջանառվում է H1N1 վիրուսը, որի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս՝
- պատվաստվել գրիպի դեմ, որը վիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցներից է և նվազեցնում է հիվանդանալու ծանր ընթացքը.
- ձեռքերը հաճախակի ու մանրակրկիտ լվանալ, կամ եթե չկա լվացվելու հնարավորություն, սպիրտային հիմքով ախտահանող միջոցների օգտագործել.
- հազալու և փռշտալու ժամանակ բերանն անձեռոցիկով կամ արմունկով փակել։ Խուսափել դեմքին, հատկապես՝ աչքերին, քթին ու բերանին դիպչելուց.
- պարբերաբար ախտահանել այն մակերեսները, որոնց հաճախակի եք դիպչում, վիրուսի տարածումը կանխելու համար։
Հարկավոր է հնարավորինս խուսափել մարդաշատ վայրերից, գրիպով հիվանդ մարդկանց հետ շփումից։