00:00:00

ՊՆ-ում քննարկվել են առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական կահավորման հետ կապված հարցեր

15:18, 09 հունվար 2023 Քաղաքականություն

Հունվարի 9-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարությունը:

 

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքների, մասնավորապես՝ առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական կահավորման, թիկունքային և բարոյահոգեբանական ապահովման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել կարգապահության բարձրացմանն ուղղված

միջոցառումներին:

 

Պաշտպանության նախարարին զեկուցվել են նախորդ աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: 

 

Բարձրացված խնդիրների առնչությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր