Հունվարի 8-ին, ժամը 21:36-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ գյուղի մոտակայքում «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Փրկարարները ձորից դուրս են բերել վարորդին, ուղևոր Ս. Կ.-ին (ծնված 1976 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. Ս.Կ.-ն հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ վարորդին և մյուս ուղևոր Ռ. Մ.-ին (ծնված 1993 թ.) Գյումրի քաղաքի ԲԿ են տեղափոխել փրկարարները:
Ս. Կ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, Ռ. Մ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Գ. Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր: