SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հունվարի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։
Այդ օրը` ժամը 13։50-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադան Վանաձոր քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց է տեղափոխել դատապարտյալի, ով ճանապարհին մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը դատապարտյալ 34-ամյա Գարիկ Դ.-ն է, ով ժամը 13։30-ի սահմաններում բանտից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով Գարիկ Դ.-ն դատապարտված է եղել ՀՀ Քրօրի 177 հոդվածով 2020թվականի նոյեմբերին` 3 տարի 6 ամիս ժամկետով և Վանաձորի բանտ է ընդունվել 2020թ դեկտեմբերին։