Գյումրիում ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազա տանող ճանապարհին հակառուսական չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցներին և կողմնակիցներին:
Իրավապահները զգուշացրել են, որ ցուցարարները խախտում են հավաքների ազատության մասին օրենքը և պատասխանատվության կենթարկվեն ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար։
Արդյունքում ցուցարարների մեծ մասին բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։
Հիշեցնենք, որ Ազգային- Ժողովրդավարական Բևեռը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ այսօր նախաձեռնել էր «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք։