Մի խումբ մարմնամարզիկներ այցելել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, «Օղակների արքա», լեգենդար Ալբերտ Ազարյանին։ Այս մասին գրված է մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյբուքյան էջից։
Ֆեդերացիան լուսանկար է հրապարակել լեգենդար մարզիկի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 1-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի բակում տեղադրվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին։
Ալբերտ Ազարյանը ԽՍՀՄ 11-ակի, օլիմպիական եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։
Ալբերտ Ազարյանը 93 տարեկան է: