00:00:00

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է հերթական օնլայն խաբեություն ձևի մասին

17:45, 07 հունվար 2023 Հասարակություն

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է սոցցանցերում տարածվող նոր խաբեության մասին:

«Միայն կանանց համար։ Հիմա մի օնլայն խաբեություն ձևի մասին պատմեմ, որը նոր բան չէ, բայց քանի որ վերջերս մի քանի դեպք արձանագրվեց՝ զգուշացնեմ։ Ուրեմն, միայնակ կանանց հետ կապնվում են, ներկայանում են հիմնականում որպես Սիրիայում կամ Իրաքում ծառայող սպա, ամերիկյան, բրիտանական, շոտլանդական կամ նման մի երկրի բանակի։ Երկար խոսելուց, շփվելուց հետո, սկսում են ցույց տալ, որ կուզենային ունենալ ավելի երկարաժամկետ հարաբերություններ ու ուզում են գալ Հայաստան, որ ծանոթանան, բայց էս պահին գումար չունեն, ինչ-որ խնդիրներ են հորինում։

Ասում են՝ փողը ուղարկի, կգամ Հայաստանում քարտից կհանեմ, կտամ։ Վիդեոզանգի չեն համաձայնում տարբեր պատճառներով։

Կարճ կապեմ. դրանք «գցող» են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր