Հայ Առաքելական եկեղեցու բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Սուրբ Ծննդյան հաջորդող օրը՝ հունվարի 7-ին, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, մատուցվում է Սուրբ Պատարագ:
Դրանից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկում են և աղոթում նրանց հոգիների համար:
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: