Երեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Ռոբերտ Ս․-ի վարած ЗИЛ մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 46-ամյա Վահե Բ․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով BMW-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։