Թուրքիայի արևմտյան ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 2,5 մլն բնակչություն ունեցող Իզմիր քաղաքից 130 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ առայժմ չկան։