Հունվարի 6-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը դեսպանության անձնակազմի հետ Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնին նվիրված պատարագին։ Այս մասին հայտնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։
Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության Տոնի կապակցությամբ մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Ավստրիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հավարտ Պատարագի տեղի ունեցավ նաև Ջրօրհնեքի արարողություն։