00:00:00

Կրակոց` Ծաղկաձորի ԵՊՀ համալսարանի հանգստյան տանը. կասկածյալը ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տնօրենի եղբայրն է

23:03, 05 հունվար 2023 Պատահարներ

Այսօր` հունվարի 5-ին, ոստիկանության Ծաղկաձորի բաժանմուքնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր 39 հասցեում գործող Երևանի պետական համալսարանի հաշվեկշռում հաշվառված «համալսարանական» հանգստյան տան վարչական շենքում կրակոց է հնչել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է և կրակոցը հնչել է նույն օրը` ժամը 18։00-ի սահմաններում, հանգստյան տան տնօրենի աշխատասենյակում։

Ոստիկանները հայտնաբերել են տնօրեն` Երևանի բնակիչ 46-ամյա Աշոտ Ղուլյանին և արդեն ոստիկանության Ծաղկաձորի բաժանքում փաստերի ճնշման տակ Ա. Ղուլյանը խոստովանում է, որ իր աշխատասենյակում հրազենով կրակոցն արձակել է ինքը` դեպի օդ` առաստաղի ուղղությամբ:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով Ա. Ղուլյանի եղբայրը ՀՀ Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Դավիթ Ղուլյանն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր