00:00:00

Արագածոտնում Opel-ը շրջվել է և մոտ 100մ առաջ ընթացել. ամուսիններն ու 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

21:43, 05 հունվար 2023 Պատահարներ

Արագածոտնի մարզում, այսօր` հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, նոր կառուցվող հյուսիս-հարավ ճանապարհի բետոնապատ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 100 մետր կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդն ու նրա 4 ուղևորները տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

 

Բժիշկները, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Կայքի  տեղեկություններով վիրավորները վարորդի կինն է և նրանց երեք անչափահաս երեխաները, որոնց կյանքին, շնորհիվ  Թալինի հիվանդանոցի բժիշկների, վտանգ չի սպառնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր