«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի’ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։ Տոնին ընդառաջ աղոթքս մեկն է՝ անվտանգություն՝ հայրենիքիս, համերաշխություն՝ հայ ժողովրդին և ամենակարևորը՝ սեր ու հարգանք միմյանց նկատմամբ։
Վստահ եմ՝ մենք՝ հայերս, ունենք անհրաժեշտ կամք ու վճռականություն՝ դիմակայելու այս դժվարություններին և շարունակելու մեր արդար պայքարը՝ հանուն ազատ ու բարեկեցիկ Հայաստանի և Արցախի։
Աստված պահապան մեր ազգին ու հայրենիքին»։