00:00:00

Թո՛ղ Աստծո Միածին Որդու Ծննդյան տոնի փրկչական լույսը վառվի բոլոր քրիստոնյա օջախներում. Գագիկ Ծառուկյան

18:31, 05 հունվար 2023 Հասարակություն

Սիրելի ՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ:
 
Մաղթում եմ, որպեսզի բոլորիս սրտերը լցվեն սուրբծննդյան լույսով ու այս տոնի խորհրդով: Թող Հիսուս Քրիստոսի ծնունդը հիանալի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար:
 
Թո՛ղ Աստծո Միածին Որդու Ծննդյան տոնի փրկչական լույսը վառվի բոլոր քրիստոնյա օջախներում ու ազդարարի սքանչելի ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր