Այսօր` հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթացել և բախվել ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և այդ պահին վթարի վայրով անցնող շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։
Վթարի փաստով Ա․ Մարդոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։