00:00:00

Ավտովթար՝ Երևանում. բախվել են 23-ամյա վարորդների Lada-ն ու Niva-ն, վերջինս կողաշրջվել է

14:35, 05 հունվար 2023 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են 23-ամյա Արմեն Պապյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 23-ամյա  Ռոբերտ Գրիգորյանի վարած ՎԱԶ 21101 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Niva-ն կողաշրջվել է, և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Սերգեյ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Մանուկյանը։

Վթարի փաստով Պարեկայնի ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝բվթարի մեղավորը եղել է Lada-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Niva-ի վարորդի համար։

Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր