Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) հրապարակել է գեղասահքի Եվրոպայի 2023 թվականի առաջնության մասնակիցների ցուցակը, որը կանցկացվի ֆիննական Էսպո քաղաքում, հունվարի 25-29-ը։
Հայաստանն այդ մրցումներում առաջին անգամ կներկայացնի Վիկտորյա Ազրոյան – Արթուր Գրուզդև պարային զույգը: Նրանք անցած տարի մասնակցել են միջազգային երկու մրցաշարի, որոնցում զբաղեցրել են միևնույն 8-րդ տուրը:
Նշենք, որ 2022թ օլիմպիական խաղերու, Հայաստանից այս մրցաձևում հանդես է եկել Թինա Կարապետյան – Սիմոն Պրու-Սենեկալ զույգը: