Կարծում եմ որ դիտավորյալ քայլ էր, իմացող մարդու կողմից, ամանորի գիշերը վատություն անելու ինձ, այդ մասին հայտնել եմ պատկան մարմիններին, ովքեր զբաղվում են այդ գործով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհի Սոնա Շահգելդյանը՝ անդրադառնալով իր մեքենայից կատարված գողությանը:
«Իմ շատ սիրելի ընկերներ, հետևորդներ, անսահման զանգեր եմ ստանում և՛ շնորհավորական, և՛ անհանգստացած վերջի դեպքերի հետ կապված: Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլորին և ասեմ հետևյալը: Ովքեր տեղյակ չէին, դեկտեմբերի 31 -ին, առավոտյան, կոտրել էին մեքենայիս ապակին փորձելով վնասել մեքենաս: կարծում եմ որ դիտավորյալ քայլ էր, իմացող մարդու կողմից, ամանորի գիշերը վատություն անելու ինձ: Այդ մասին հայտնել եմ պատկան մարմիններին, ովքեր զբաղվում են այդ գործով:
Եթե տվյալ հանցագործի նպատակն էր ինձ վատություն աներ, որ ես չգնայի նկարահանումների կամ որևէ աշխատանքի, ասեմ՝ գտնվեցին բարի մարդիկ, ովքեր արագ արձագանքեցին խնդրին և վերականգնեցին մեքենայիս ապակին: Իսկ ահա օրվա ավարտին մի շարք տեխնիկական խնդիրներ առաջացան, որի նպատակն էր խաթարել երաժշտական գործունեությունս: Դա ևս անցավ բարեհաջող և ապացուցեցի ևս մեկ անգամ, որ նման խնդիրների դեպքում անգամ, ես ունեմ մեծ ձայնային տվյալներ և խնդիր չունեմ ֆանագրամա երգելու:
Այսպիսով, ամփոփելով նախորդ տարին, հավելեմ, ամեն խնդիր անցողիկ է, երբ կողքիդ կան հրաշալի ու հատուկենտ ընկերներ ու խումբ: Ցանկանում եմ, որ այս տարի չհանդիպեք ոչ մի դժվարության, իսկ հանդիպելուց, հաղթահարեք հեշտությամբ: Ուզում եմ ապրենք խաղաղ ու առողջ, թող բոլոր զինվորները տուն գան և երջանկացնեն իրենց մայրերին, քույրերին, կանանց և ընտանիքի մյուս անդամներին: Շնորհակալ եմ անհանգիստ լինելու համար: Անչափ շոյված եմ ձեր արձագանքներին: Իսկ ես խոստանում եմ, որ չեմ դադարելու աշխատել և ձեզ մատուցել որակյալն ու հաճելին: ես լավ եմ ամեն բան լավ է շատ շնորհակալ եմ ձեզ, թող Աստված ների մեղավորին իսկ ձեզ պես մաքուր սրտով մարդկանց թող տա լավագույնը:
Միշտ ձեր՝ Սոնա Շահգելդյան»,- նշել է նա: