Հունվարի 2-ին, ժամը 09:34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
NEWS.am-ը ԱԻՆ-ից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1987 թ․) եւ «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Պ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին եւ ուղեւորին (Մ․ Մ․, ծնված 1996 թ․)։ Տուժածները հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: