Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
Ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ բոլորի Ամանորը։
Մաղթում եմ առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք։
Հույսը, արդարության ու լույսի հանդեպ մեր հավատը թող առաջնորդ լինեն մեզ և ամրացնեն հաղթանակի ոգին:
Ուժ ու կորով Արցախի մեր հայրենակիցներին:
Թող գալիք 2023 թվականը լինի պետականության ամրապնդման, հաջողության և ձեռքբերումների տարի:
Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցները թող ուրախության, ոգևորության և հպարտության բազում առիթներ ունենան։
Խաղաղություն բոլորիս:
Շնորհավոր Նոր տարի»: