Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով մոտեցվել է շտապօգնության ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: