00:00:00

Գառնիկ Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ

14:09, 30 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գառնիկ Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնից: 

Արդարադատության առաջին դասի խորհրդական Գառնիկ Արայիկի Մաթևոսյանի

կենսագրությունը

Ծնվել է 1989 թվականի մայիսի 26-ին, ք. Երևանում:

2010թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի բակալավրիատը, 2014 թվականին՝ նույն բուհի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

2010-2012թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ

2012-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի ավագ քննիչ

2014-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ

II-IV.2020թ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ

2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

XI-XII.2022թ.- ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ

2021 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր