00:00:00

Պարեկային ծառայությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն

11:46, 30 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Ամանորի առթիվ Պարեկային ծառայությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին մայրաքաղաքում և պարեկային ծառայության կողմից սպասարկվող մարզերում շուրջօրյա իրականացվելու են ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու, առհասարակ, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ:

«Առաջնորդվելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով՝ պարեկները հետևողականորեն արձագանքելու են ցանկացած իրավախախտման՝ իրենց լիազորությունների շրջանակներում կիրառելով վարչաիրավական ներգործության միջոցներ:

Կոչ ենք անում ճանապարհային երթևեկության նկատմամբ դրսևորել պատասխանատու և իրավահարգ մոտեցում՝ գիտակցմամբ, որ յուրաքանչյուրիս սխալը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ: Կրկին հորդորում ենք ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարել», - հայտնում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը՝ ավելացնելով, որ Պարեկային ծառայությունը կանխավ շնորհավորում է Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով անվտանգ նախատոնական, տոնական ու հետտոնական օրեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր