Դեկտեմբերի 29-ին, ժամը 18:54-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ թափվել են մոտ 2 խմ քարեր, որից մոտ 0․5 խմ-ն՝ ճամփեզրին։
Փրկարարները հեռացրել են ճամփեզրին թափված քարերը։