Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտննում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը․ ճանապարհը բեռնատարների համար դարձել է փակ, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ միակողմանի երթևեկելի։
Փրկարարները ուղղել են բեռնատարը․ երթևեկությունը վերականգնվել է։