00:00:00

71 միլիոնանոց համերգ․ հայտնի է՝ ովքեր կերգեն Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում

11:23, 29 դեկտեմբեր 2022 Հասարակություն

2022 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 23:30-ին  Հանրապետության հրապարակում նախատեսված համերգային ծրագրերին կմասնակցեն հետևյալ անհատ-կատարողներն ու խմբերը՝ «Գարիկ-Սոնա» դուետ, «Էյչիլա», «Բամբիռ» ռոք-խումբ, «Գորջըս բիթս» խումբ, «Ռուդոլֆ Խառատյանի բալետային խումբ»: Այս մասին Irakanum.am-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ 

«Ծրագրի գեղարվեստական մասը մշակվել է քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով ծրագրի թեմատիկ ուղղվածությունը, մասնակից-կատարողների երկացանկը, ժանրային բազմազանության ապահովման անհրաժեշտությունը, տոնի խորհուրդը և այլն: Համերգային ծրագրի իրականացման համար (որն իր մեջ ներառում է տեխնիկական սպասարկումը, բեմական կոնստրուկցիանեի, լուսային և ձայնային տեխնիկայի ապահովման, հրավառության կազմակերպման, նկարահանման և այլ աշխատանքներն ու ծառայությունները) հատկացվել է ընդհանուր առմամբ 70960.0 հազ (յոթանասուն միլիոն ինը հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ»,- հայտնեցին քաղաքապետարանից։

Ինչ վերաբերում է անհատներից/խմբերից յուրաքանչյուրին հատկացվող վարձատրության չափին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ նշված տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ և հարցի հասցեատերերը համերգային ծրագրի մասնակից/կատարողներն են:

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր